ԱՄՆ-ը կրկին համալրել է Իրանի հանդեպ պատժամիջոցների ցուցակը` լրացուցիչ միջոցներ ներմուծելով երկրի հետախուզության և անվտանգության նախարարության հանդեպ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
«Պատժամիջոցները ներմուծվում են հետախուզության և անվտանգության նախարարության հանդեպ` կապված Իրանում մարդու իրավունքների խախտմանը վերջինիս մասնակցության, ահաբեկչական խմբավորումներին, այդ թվում` «Ալ Քայիդային» և ՀԱՄԱՍ-ին նրա աջակցության հետ: Առանձին հրամանագրով պատժամիջոցներ են ներմուծվում նրա կողմից Սիրիայի ժողովրդին դաժանորեն ճնշող իշխանություններին աջակցելու համար: Բացի այդ, մենք ներմուծել ենք արտոնագրային և ֆինանսական պատժամիջոցներ»,- ասվում է ԱՄՆ Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Վիկտորիա Նուլանդի հայտարարության մեջ:
ԱՄՆ-ն ու Արևմուտքի մի շարք երկրներ Իրանին կասկածում են միջուկային զենքի մշակման մեջ` կոծկված խաղաղ ատոմի ծրագրի տակ: Թեհրանը հերքում է բոլոր մեղադրանքները` պնդելով, որ իր միջուկային ծրագիրն ուղղված է բացառապես երկրի էլեկտրաէներգիայի պահանջարկի բավարարմանը: Իրանի հանդեպ գործում են ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի 4 պատժամիջոցային բանաձևեր` 1737, 1747, 1803 և 1929:





