ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը ողջունել է ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի կողմից Սիրիայի վերաբերյալ բանաձևի ընդունումը, որը դատապարտում է Սիրիայի իշխանություններին զինված ընդդիմության դեմ ռազմական գործողությունների և խաղաղ քաղաքացիների մահվան համար, ուրբաթ օրը հաղորդել է Agence France-Presse-ը` հղում կատարելով գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցչին:
Պան Գի Մունը Դամասկոսին կոչ է արել «ականջ դնել միջազգային հանրության կոչին և սիրիական ժողովրդի ձայնին», հաղորդում է ՌԻԱ Նովոստին: «Կարևոր է, որպեսզի ամբողջ աշխարհը միաձայն հայտարարի արյունահեղությանը վերջ դնելու անհրաժեշտության մասին և կրկնապատկի ճգնաժամի խաղաղ լուծմանն ուղղված ջանքերը: Հենց դա էլ այսօր արեց Գլխավոր վեհաժողովը»,- գլխավոր քարտուղարի խոսքն է մեջբերում նրա ներկայացուցիչը:





