AM
17 Փետրվար 2012 - 05:35 AMT

ԱՄՆ ազգային հետախուզության ղեկավարը Իսրայելում կքննարկի Իրանի շուրջ առկա իրադրությունը

ԱՄՆ ազգային հետախուզության ղեկավար Ջեյմս Քլեփփերը հաջորդ շաբաթ կայցելի Իսրայել, որտեղ կքննարկի Իրանի շուրջ առկա իրադրությունը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: «Մենք Իսրայելի հետ հետախուզական տեղեկատվության փոխանակություն ենք կատարում: Ես պատրաստվում եմ այնտեղ հաջորդ շաբաթ հանդիպում անցկացնել իսրայելյան հետախուզության ներկայացուցիչների հետ և հանգամանքրեն քննարկել այդ հարցերը (տարածաշրջանում անվտանգության հարցերը)»,- ասել է Քլեփփերը` պատասխանելով սենատորների հարցերին հինգշաբթի օրը Կոնգրեսում կայացած լսումների ժամանակ: Հետախուզության ղեկավարը չի նշել ուղևորության մանրամասները, ինչպես նաև չի ճշտել, թե կոնկրետ ինչ հարցեր է մտադիր քննարկել իր գործընկերների հետ: