Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի փոփոխությունից հետո սկսել են Կենտրոնի գլխավոր փողոցները մաքրել` թերևս այդպիսով արդարացնելով Գյանջումյանի պաշտոնանկությունը: «Հրապարակը» սակայն գրում է, որ ինչպես բոլոր ժամանակներում, տեխնիկան միայն Օպերայի շրջակայքում է երևում, իսկ մնացած փողոցներում ձյան կույտերն ու սառույցը շարունակում են մնալ իրենց տեղում: Հատկապես անմխիթար վիճակում է Բուզանդի փողոցը, որտեղ տեղակայված է քաղաքապետարանի մասնաշենքը: Այստեղ սկզբունքորեն տեխնիկա չի երևում, և տարածքն ուղղակի հանձնված է բնության բարեհաճությանը:





