Հունաստանը վարկատուների միջազգային «եռյակին» (Եվրահանձնաժողով, ԵԿԲ և ԱՄՀ) ներկայացրել է 325 մլրդ եվրոյով կրճատումների լրացուցիչ պլանը, առանց որի գործընկերները սպառնում էին դադարեցնել երկրի ֆինանսական աջակցությունը, հաղորդում է նորությունների աթենական գործակալությունը:
Հունական խորհրդարանը հաստատել է առաջիկա տարիներին բյուջետային տնտեսման պլանը ԵՄ և ԱՄՀ 130-միլիարդանոց վարկերի և 100-միլիարդանոց պարտքը չեղյալ համարելու փոխարեն: Սակյան պլանը, որն ներառում է ընթացիկ տարում 3,5 մլրդ կրճատումներ, հետաձգվում էր այն պատճառով, որ ընդունված օրինագծում չէր նշված, որ որտեղից են վերցվելու 300 մլն եվրո կրճատումները:
Գործակալության տվայլներով, շուրջ 100 մլն եվրո լրացուցիչ ծախսեր կլինեն առողջապահության և պաշտպանության ոլորտի հաշվին, շուրջ 45 մլն եվրո տնտեսվել է բազային կենսաթոշակի նվազման հաշվին, 20-30 մլն՝ կուտակային կենսաթոշակային ապահովման կրճատման, 40 մլն՝ բազմազավակ ծնողերին տրվող նպաստների կրճատման հաշվին:





