Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը վիրավորանքով է արձագանքել ընդդիմության միասնական թեկնածու Էնրիկե Կապրիլեսի առաջադրմանը նախագահի պաշտոնի համար՝ անվանելով նրան «ստոր խոզ», հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը: «Այժմ մենք անհաջողակ ունենք, բարի գալուստ: Մենք մտադիր ենք փոշիացնել քեզ հոկտեմբերի 7-ի ընտրություններում»,-ասել է Չավեսը, հանդես գալով լսարանի առջև, որտեղ ներկա էր նաև նրա ընկեր՝ հոլիվուդյան դերասան Շոն Պենը, հաղորդում է gazeta.ru-ն:
«Դու խոզի պոչ ունես, խոզի ականջներ, դու փնչացնում ես խոզի պես, դու ստոր խոզ ես: Դու խոզ ես, մի փորձիր թաքցնել դա»,-ասել է Չավեսը: Կապրիլեսի դեմ առաջադրվող հիմնական մեղադրանքն այն է, որ նա Վաշինգտոնի խամաճիկն է:





