AM
17 Փետրվար 2012 - 05:50 AMT

ԱՄՆ հետախուզություն. Հարձակման դեպքում Իրանը պատրաստ է պատասխան հարվածի

Իրանը պատրաստ է պատասխան հարվածի, սակայն հազիվ թե ինքնուրույն սկսի կամ հրահրի ռազմական հակամարտություն: Նման հայտարարություն է արել ԱՄՆ ՊՆ հետախուզական վարչության պետ, գեներալ-մայոր Ռոնալդ Բյորջեսը Սենատում կայացած լսումներում, հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը: «Իրանը կարող է առնվազն ժամանակավորապես փակել Օրմուզի նեղուցը կամ հրթիռակոծել ԱՄՆ ու նրա դաշնակիցներին, սակայն միայն այն դեպքում, եթե նրա վրա հարձակում կատարվի: Չի բացառվում նաև, որ Թեհրանն ի պատասխան կարող է գործարկել ողջ աշխարհի ահաբեկիչներին, սակայն քիչ հավանական է, որ Իրանն ինքնուրույն սկսի կամ հրահրի ռազմական հակամարտություն:

Մինչդեռ, ԱՄՆ իշխանությունները հայտարարել են Իրանի դեմ նոր պատժամիջոցների մասին, որոնք ենթադրում են մուտքի արգելք Իրանի հետախոզության ու պետանվտանգության նախարարության աշխատակիցների համար: