ԱԺ աշխատակազմը աշխատակազմի ղեկավար Գագիկ Մխեյանին կնքել են «Լորիս» փաղաքշական մականվամբ: «Հրապարակը» գրում է, որ Մխեյանը փորձում է աշխատակազմի ներկայացուցիչների հետ մտերմիկ զրույցների ընթացքում ճշտել նրանց վերաբերմունքը շեֆի` Սամվել Նիկոյանի նկատմամբ և այն օպերատիվ կերպով հասցնում է նրան: Ինչպես հայտնի հեռուստասերիալի հերոսը, այս դեպքում ևս ծառայությունն ամենևին անշահախնդիր չէ: Մխեյանն առայժմ Աժ աշխատակազմի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար է և հույս ունի, որ մատուցած ծառայության դիմաց ժամանակավորը կդառնա մշտական:





