AM
17 Փետրվար 2012 - 05:57 AMT

«Հայկական ժամանակ». ԱԻ նախարարը ՕԵԿ-ական է, բայց կրծքանշան չի կրում. Չեն տվել

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը «Օրինաց երկիր» կուսակցության անդամ է, բայց երբեք չի կրում իր հարազատ կուսակցության կրծքանշանը: Ինչո՞ւ` երեկ «Հայկական ժամանակի» թղթակիցը հարցրել է նախարար Երիցյանին:

«Ես մեծ հաճույքով կկրեի, եթե ինձ տային: Ինձ չեն տվել»,- պատասխանել Է Երիցյանը: Արդյոք ինքը լինելու՞ է «Օրինաց երկրի» համամասնական ցուցակում` հարցին էլ հուսադրող պատասխան է տվել. «Դեռ որոշում չի եղել, բայց կարծում եմ, որ պետք է լինեմ»:

Իսկ ցուցակի որերորդ տեղում կուզեիք լինել` հարցրել է թղթակիցը: «Պատվավո՞ր (ժպտալով)… չգիտեմ, չեմ կարող ասել»,- պատասխանել է ՕԵԿ-ական նախարար Արմեն Երիցյանը: