AM
17 Փետրվար 2012 - 06:16 AMT

Լիբիայում նշում են հեղափոխության միամյակը

Փետրվարի 17-ին Լիբիայում նշում են Մուամմար Քադդաֆիի դեմ ապստամբության միամյակը: Ուղիղ մեկ տարի առաջ երկրի մեծությամբ երկրորդ քաղաքում` Բենղազիում մի խումբ ընդդիմադիրներ դուրս եկան այսպես կոչված «Ցասման օրվան», հաղորդում է «Վեստի»-ն:

Դրանից հետո սկսվեց ընդդիմադիրների և կառավարական զորքերի դիմակայությունը: Մարտական գործողությունները տևեցին կես տարուց ավելի և ավարտվեցին Քադդաֆիի դաժան սպանությամբ և Անցումային ազգային խորհրդի հաղթանակով: Իրադրությունը Լիբիայում դեռևս բարդ է: Երկրում մինչ օրս չի հաջողվում նորմալ կյանքի անցնել: