Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը առաջարկել է դիտարկել Շոտլանդիային լրացուցիչ իշխանական լիազորությունների տրամադրման հնարավորությունը, եթե վերջինս քվեարկի անկախության դեմ: Բրիտանական կառավարության ղեկավարն ասել է, որ «խորապես կտխրի», եթե Շոտլանդիան անկախ դառնա: Նա ենթադրում է, որ Շոտլանդիայի անջատումը հետևանքներ կունենա Եվրամիությանն ու ՆԱՏՕ-ին Մեծ Բրիտանիայի անդամակցության համար:





