4000 ԱՄՆ դոլար կաշառք վերցնելու մեջ կասկածվող և փերվարի 8-ին կալանավորված «Գորիս» ՔԿՀ-ի պետի տեղակալ Մարեկ Հարությունյանի գործի հետ կապված դատապարտյալը՝ Ա. Հակոբյանը, «Ժամանակի» տեղեկություններով, մեծ քանակությամբ դեղամիջոցներ է խմել: Օրերս հատուկ ստորաբաժանումների աշխտակիցների ուղեկցությամբ նրան պետք է տեղափոխեին մայրաքաղաքի ՔԿ հիմնարկներից մեկը: Հայտնի չէ՝ ուղեկցորդները «Գորիս» ՔԿՀ էին եկել դատապարտյալն պաշտպանելո՞ւ, թե հոգեբանական կամ ֆիզիկական ճնշման և նախաքննության վրա անհրաժեշտ ձևով ի սկզբանե ազդելու նպատակով:
Ճնշման հետ կապված լուրի իսկությունը ՔԿ վարչության լրատվական ծառայությունից ճշտել չհաջողվեց՝ աշխատանքային օրվա ավարտի պատճառով: Ըստ նախնական տվյալների Մարեկ Հարությունյանը կաշառք էր վերցրել դատապարտյալի հարազատից՝ պատավորվելով առողջական խնդիրներ ունեցող դատապարտյալն տեղափոխել «Դատապարտյալների հիվանդանոց»:





