AM
17 Փետրվար 2012 - 06:31 AMT

Վլադիմիր Պուտինին մեղադրել են ընտրողներին կաշառելու մեջ

«Ընտրողների լիգայի» կամավոր Վիտտա Վլադիմիրովան դիմել է գլխավոր դատախազություն՝ խնդրելով պատասխանատվության ենթարկել «Միասնական Ռուսաստան» կուսակցության թեկնածու Վլադիմիր Պուտինին «ընտրողներին կաշառելու ապացուցված փաստի հետ կապված»: Ինչպես գրում է «Կոմերսանտը», նա նաև խնդրել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովին դիմել Գերագույն դատարան՝ պահանջելով չեղյալ համարել Պուտինի գրանցումը:

Իր բլոգում ակտիվիստը գրել է, որ որոշել է դիմել գլխավոր դատախազություն և ԿԸՀ այն բանից հետո, երբ վարչապետը հազար ռուբլի տուգանք է վճարել «Պոկլոննայա գորա»-ում «հականանրջագույն» ցույցի կազմակերպիչներին: Օրենքի համաձայն, նախագահի թեկնածուներին «արգելված է ընտրողներին դրամական միջոցնր հանձնել, բացի կազմակերպչական աշխատանքի կատարման համար վճարումից»: