AM
17 Փետրվար 2012 - 07:34 AMT

«Air Australia» ավիաընկերությունն անսպասելիորեն հայտարարել է իր սնանկացման մասին

«Air Australia» ավիաընկերությունն անսպասելիորեն հայտարարել է իր սնանկացման մասին և չեղյալ հայտարարել բոլոր չվերթները:

Ավիաընկերության ներկայացուցիչներից մեկը հաղորդել է, որ փոխադրողն այլևս ի զորու չէր գլուխ հանել ֆինանսական ճգնաժամից և կատարել իր պարտքային պարտավորությունները:

Ներկայացուցիչը նշել է նաև, որ արդեն ավիատոմսեր ձեռք բերած 4 000 ուղևորների ծախսերը այսպես, թե այնպես կհատուցվեն: