AM
17 Փետրվար 2012 - 07:35 AMT

Ամերիկացիների 95 տոկոսը կողմ է, որ Իսրայելը հարվածի Իրանին

Ամերիկացիների միայն 5 տոկոսն է գտնում, որ Վաշինգտոնը պետք է ընդդիմանա Իսրայելի գործողություններին Իրանում: Մյուսները մտավախությամբ են վերաբերվում միջուկային Իրանի հեռանկարին և սատարում են այդ խնդրի ցանկացած լուծման, այդ թվում նաև ռազմական:

Հարցման մասնակիցների 51 տոկոսը հայտարարել է, որ Վաշինգտոնը պետք է չեզոք մնա, եթե Իսրայելը հարձակվի Իրանի վրա, ևս 39 տոկոսը հայտարարել է, որ Վաշինգտոնը պետք է սատարի Իրանի դեմ ռազմական հարվածին:

Հանրապետականներն ավելի ակտիվ են աջակցել Իսրայելի տեսակետին՝ նրանց 62 տոկոսը հայտարարել է, որ Վաշինգտոնը պետք է սատարի Իսրայելին: