Եվրոպական Միությունը Թուրքիայի հարցում պետք է պահպանի pacta sunt servanda («պայմանագրերը պետք է կատարվեն») սկզբունքը: Այդ մասին հայտնել է Գերմանիայի նախագահ Քրիստիան Վուլֆը: Ինչպես հաղորդում է «Գերմանիայի ձայնը» ռադիոալիքը, Գերմանիայի նախագահը նշել է, որ Թուրքիան ժողովրդավարության օրինակ է ծառայում Եգիպտոսի, Լիբիայի և Թունիսի համար: Վուլֆը Իտալիա կատարած այցի ընթացքում հիշեցրել է, որ նախկինում ԵՄ անդամ երկրները միաձայն որոշում էին ընդունել Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության վերաբերյալ բանակցություններ սկսելու մասին, և հայտնել, որ եվրոպացիները պետք է համապատասխանեն ընդունված որոշումներին:





