AM
17 Փետրվար 2012 - 07:48 AMT

ԱՄՆ գիտնականներն անցկացրել են դեղերով միկրոչիպերի առաջին փորձարկումը

Միկրոչիպերի մասին ֆուտուրիստական գաղափարը, որոնք դրվում են հիվանդների մաշկի տակ և անհրաժեշտ պահին արյան մեջ բաց է թողնվում դեղերի անհրաժեշտ չափաբաժինը, մոտեցել է իրականությանը: Ամերիկյան գիտնականները սկսել են այդ միկրոչիպերը փորձարկել օստեոպորոզով տառապող կանանց բուժման ժամանակ:

Հետազոտություն արդյունքները, որոնք հրապարկվել են Science Transitional Medicine ամսագրում, ցույց են տվել, որ միկրոչիպն ընդունակ է արյան մեջ ներարկել դեղերի անհրաժեշտ չափաբաժինը:

«Հիմա չիպի վրա կարելի է ամբողջ դեղատուն տեղադրել: Մեր հետազոտության մեջ մենք փորձարկել ենք օստեոպորոզի բուժման համար չիպը, սակայն կան տարբեր ոլորտներ, որտեղ այդ չիպի կիրառումն ընդունակ է բարելավել արդյունքները: Օրինակ, սկլերոզի և քաղցկեղի բուժման ժամանակ»,- ասել է սարքավորման հեղինակներից մեկը՝ Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի պրոֆեսոր Ռոբերտ Լանգերը: