2013թ. ՌԴ «Ուրալվագոնզավոդը» կստեղծի «Արմատա» նոր հիմնական մարտական տանկի առաջին նախատիպը, իսկ սերիական արտադրությունը կսկսվի 2015թ.: Այդ մասին, ըստ ռուսական ԶԼՄ-ների, վարչապետ Վլադիմիր Պուտինին է պատմել ՊՆ ղեկավար Անատոլի Սերդյուկովն ու գործարանի գլխավոր տնօրեն Օլեգ Սիենկոն: Մինչ այդ պաշտպանության նախարարությունը զրահատեխնիկայի խորը արդիականացում կանցկացնի: Ըստ Սիենկոյի, ներկայումս «Ուրալվագոնզավոդը» զինվորականների հետ համատեղ փորձարկուм է հիմնական նոր տանկի հանգույցներն ու ագրեգատները, հայտնում է Լենտա.ռու-ն:





