«Մենք ենք այս քաղաքի տերը» նախաձեռնության ակտիվիստ Սոնա Այվազյանը Մաշտոցի այգում քիչ առաջ հրավիրել էր բացօթյա ասուլիս. «Մինչ օրս մենք չունենք մի փաստաթուղթ, որ կոնկրետ փաստերով խոսենք, սակայն քանի օր է հանդիպում ենք քաղաաքապետարանի ներկայացուցիչների հետ և կարող ենք ասել հետևյալը. Շինարարության թույլտվությունը տրվել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի կողմից: Թույլտվությունը տրված է շատ ավելի մեծ տարածքի ու կրպակների համար: Նրանք ասում են, թե տաղավարները ժամանակավոր են, քանի որ Կողբացու հատվածում լինելու է «Հին Երևան» նախագիծը, ու կրպակները կապամոնտաժվեն»:
Սոնա Այվազյանը նշում է, որ քաղաքապետը իրավունք չուներ նման որոշում կայացնելու առանց քաղաքացիներին, հասարակությանը տեղյակ պահելու, այդ իսկ պատճառով այս շինարարությունը անօրինական է: Նա նաև նորից նշում է, որ տարածքը 1500 քմ-ից ավել է և պետք է ենթարկվեր շրջակա միջավայրի վրա ազդեցության մասին փորձաքննության:
Ասուլիսից հետո Զարուհի Փոստանջյանը, Երևան քաղաքի ոստիկանապետ Ներսես Նազարյանն ու մի քանի ակտիվիստ առանձնացել են և առանձին բանակցում են: Լրագրողներին թույլ չեն տվել մոտենալ և մասնակցել խոսակցությանը:
Առանձնազրույցից հետո ոստիկանապետը նշել է. «Հիմա գնում եմ քաղաքապետարան ոստիկնապատետի և քաղաքապետի հետ բանակցելու, խնդրում եմ՝ հանգիստ պահենք ձեզ: Ես կես ժամից կգամ: Շինարարությունը հիմա թող շարունակվի: Հանգիստ բոլորը շարժվում են, ոստիկանները կանգնած են լինելու, ոչ մի բանի չեն խոչընդոտելու, նույն ժողովուրդն ենք, պետք չի մեզ առանձնացրել:
Լրագրողների այն պնդմանը, թե իրենց աշխատանքին ոստիկանները խոչընդոտել են, Նազարյանը պատասխանեց.«Խնդրում եմ Ձեզ, Մանր-մունր բաները մի դարձրեք «Լրագրողներին խոչընդոտել»:





