ԱՄՆ-ն մտադիր է 11 հազարով կրճատել իր ռազմական խմբավորումը Եվրոպայում, հայտնում է «Ւնտերֆաքսը»: Այդ մասին ԱՄՆ պաշտպանության նախարար Լեոն Պանետտան պատմել է իր գերմանացի պաշտոնակից Թոմաս դը Մեզյերին:
Ավելի վաղ Պանետտան հայտարարում էր, որ ԱՄՆ-ն Եվրոպայից 7 հազար զինծառայող դուրս կբերի:
Այժմ Եվրոպայում տեղակայված ԱՄՆ ցամաքային զորքերի քանակը 41 հազար զինվոր ու սպա է:





