Եվրոպայի Արևելյան ու Կենտրոնական մասերի համար անսովոր ցուրտը առնվազն 650 մարդու մահվան պատճառ է դարձել: Ռումինիայում ձյան տեղումները թույլ չեն տվել մի շարք գյուղերի բնակիչներին դուրս գալ տներից:
Չեխիայում կտրուկ ցրտահարությունը մեծաքանակ ՃՏՊ պատճառ է դարձել: Երկու մարդ է տուժել:
Ռուսաստանում ևս մարդիկ են զոհվում՝ վերջին մի քանի շաբաթում մահացել է 205 մարդ, Ուկրաինայում՝ 112, Լեհաստանում՝ 107:





