AM
17 Փետրվար 2012 - 09:36 AMT

Սիրիայի դեսպանը չի հավատում ՄԱԿ-ի ԳՎ բանաձևի համահեղինակների անկեղծությանը

«Մենք կասկածներ ունենք Սիրիայի վերաբերյալ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի բանաձևի համահեղինակ հանդիսացող երկրների շահերի իրական պատճառների հաշվով»,- հայտնել է Սիրիայի դեսպան Ջաֆար ալ-Ջաաֆարին: Նրա խոսքով` «դա առանձնապես վերաբերում է այն երկրներին, որոնք բորբոքել են մամուլի և քաղաքական ագրեսիան Սիրիայի դեմ»:

Փետրվարի 16-ին ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովը ձայների մեծամասնությամբ հավանություն է տվել Սիրիայի վերաբերյալ Եգիպտոսի կողմից ներկայացված բանաձևի նախագծին: