Փետրվարի 20-22-ը Խնկո Ապոր անվան գրադարանում տեղի է ունենալու գրքի` թվով 8-րդ երևանյան տոնավաճառը, այդ մասին մամլո ասուլիսում հայտնեց գրադարանի տնօրեն Ռուզան Տոնոյանը: Տոնավաճառի շրջանակում սպասվում են բազմաթիվ միջոցառումներ, մասնավորապետ ֆիլմերի դիտում, թատերական ներկայացումներ, հեքիաթաթերապիա, ընթերցանության մրցույթի եզրափակիչ փուլը, գրքի նվիրատվություն և այլն:
Տոնավաճառը և բոլոր միջոցառումներն անցկացվելու են Հայ գրատպության 500-ամյա հոբելյանի և Երևանը գրքի մայրաքաղաք հռչակման միջոցառումների շրջանակում:





