Հարավային Կորեայի պաշտպանության նախարարությունը մտադիր է մինչև 2015թ. իր ՌԾՈՒ կազմում ստորջրյա ուժերի հրամանատարություն ստեղծել: Ինչպես հայտնում է The Korea Herald-ը, հղում անելով Կորեայի խորհրդարանի Ազգային պաշտպանության կոմիտեի ներկայացուցչին, ստորջրյա ուժերի հրամանատարության համար 2012թ. բյուջեով նախատեսված է 639 մլն վոն՝ 565 մլն դոլար:
Ըստ The Korea Herald-ի, Հարավային Կորեայի ՌԾՈՒ սպառազինման վրա այժմ կա 10 սուզանավ, այն դեպքում, երբ Հյուսիսային Կորեան ունի 70 սուզանավ:





