AM
17 Փետրվար 2012 - 13:53 AMT

Սարկոզի. Ֆրանսիան պատրաստ է լրացուցիչ աջակցություն ցույց տալ Սիրիայի ընդդիմությանը

Ֆրանսիան պատրաստ է լրացուցիչ աջակցություն ցույց տալ Սիրիայի ընդդիմությանը, եթե նա միավորվի ու ներկայցնի «միասնական այլընտրանքային նախագիծ»: Ինչպես հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզին, սիրիական ճգնաժամի լուծումը պետք է մի քանի փուլով ընթանա:

Նա կարևորել է փետրվարի 24-ին Թունիսում կայանալիք «Սիրիայի բարեկամների խմբի» հանդիպումը, որտեղ նախագահելու են Ֆրանսիան ու Թուրքիան:

«Առաջ շարժվելու համար հարկավոր է ուժեղացնել պատժամիջոցները, ոչ թե ժողովրդի, այլ իշխանության դեմ»,-ասել է Սարկոզին, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

«Չի կարելի լիբիական հեղաշրջում սարքել առանց լիբիացիների, մենք չենք կարող սիրիական հեղափոխություն անել առանց սրիացիների»,-գտնում է Սարկոզին: