AM
17 Փետրվար 2012 - 14:42 AMT

Ամերիկյան հետախուզությունը պնդում է, որ Իրանը կարող է փակել Օրմուզի նեղուցը և հրթիռներ արձակել ԱՄՆ վրա

ԱՄՆ ՊՆ հետախուզական վարչության տնօրենն ասել է, որ Իրանը կարող է փակել Օրմուզի նեղուցը և նույնիսկ հրթիռներ արձակել ԱՄՆ վրա: Ռոյթերսի տեղեկությունների համաձայն, գեներալ-լեյտենանը Ռոնալդ Բերջեսը նախազգուշացրել է. «Այդ երկրի վրա հարձակվելու դեպքում Իրանը պատրաստ է հասցնել պատասխան հարված, բայց իրանական իշխանությունները հազիվ թե առաջինը գնան հակամարտության»:

Ռոնալդ Բերջեսը հայտարարել է, որ Իրանը կարող է փորձել որոշակի տարրեր գործարկել ողջ աշխարհով ԱՄՆ շահերին հարված հասցնելու համար