AM
18 Փետրվար 2012 - 07:24 AMT

Իրանը ցանկանում է ռուսական ցորեն գնել ռուբլիով

Իրանը բանակցում է ռուս թրեյդերների հետ ռուբլիով ցորեն գնելու համար: Վերջին երկու շաբաթում Իրանը 1,1 մլն տոննա ցորեն է գնել, հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը:

Ավելի վաղ մամուլը հաղորդել է, որ Իրանի նավահանգիստներում չբեռնաթափված ցորենով նավեր են կանգնած. Քանի որ իրանական ընկերությունները չեն կարող վճարել բեռի համար:

Ըստ ԵՄ, ԱՄՆ ու ՄԱԿ պատժամիջոցների իրանական բանկերի ու ֆինանսական կազմակերպությունների հաշիվները պետք է սառեցվեն: