AM
18 Փետրվար 2012 - 08:24 AMT

Եգիպտոսում նախագահի պաշտոնին կին է հավակնում

Հայտնի եգիպտացի լրագրողուհի, հայտնի հեռուստահաղորդավար ու հասարակական գործիչ Բուսեյնա Քամելը, եգիպտացի առաջին կինն է, որ հավակնում է նախագահի պաշտոնին, հայտնում է ՌԻԱ Նովոստին, հղում անելով եգիպտական ԶԼՄ-ներին:

Բուսեյնա Քամելը պաշտոնապես հայտարարել է նախընտրական քարոզարշավին միանալու մասին Պորտ Սաիդում՝ հեղափոխական երիտասարդության հանրահավաքում:

Նախագահ դառնալու համար Քամելը պետք է պաշտոնապես գրանցվի որպես նախագահության թեկնածու, հաջող նախընտրական արշավ անցկացնի ու հաղթի ընտրություններում, որոնք պետք է տեղի ունենան հունիսին: