AM
18 Փետրվար 2012 - 10:30 AMT

Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականը 1:0 հաշվով զիջել է “Փյունիկ-2”-ին

Ֆուտբոլի Ակադեմիայում փետրվարի 18-ին Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականը ընկերական հանդիպում է անցկացրել “Փյունիկ-2”-ի հետ, ավարտելով ուսումնամարզական հավաքը: Հանդիպումն ավարտվել է 1:0 հաշվով` հօգուտ “Փյունիկ-2”-ի:

Երկու օր առաջ էլ Ռոման Սիմոնյանի սաները խաղացել էին “Միկա-2”-ի հետ: Այդ խաղում հավաքականի ֆուտբոլիստները առավելության էին հասել 4:1 հաշվով: