AM
18 Փետրվար 2012 - 11:18 AMT

Սիրիայի զինվորականները տանջել են ընդդիմադիրների՞ն

Amnesty International իրավապաշտպան խումբը հայտնաբերել է նոր ապացույցներ, որ սիրիական զինվորականները խոշտանգումների են ենթարկել ընդդիմության կողմնակիցներին, հաղորդում է BBC-ն:

Amnesty-ն հայտարարում է, որ իրավապաշտպաններին հաջողվել է հաղորդակցվել կալանավորների հետ, որոնց երկար ժամանակ ծեծի են ենթարկել և բանտում պահել շատ փոքր խցերում:

Ռուսաստանն ու Չինաստանն արգելափակել են ՄԱԿ-ի ԱԽ-ում Սիրիայի վերաբերյալ բանաձևի ընդունումը` օգտվելով վետոյի իրավունքից: Մոսկվայում և Պեկինում «լիբիական սցենարի»` արտաքին ուժային միջամտության մտավախություն ունեն: