AM
18 Փետրվար 2012 - 11:23 AMT

Հարավային Օսեթիայի ԿԸՀ-ն հրաժարվել է նախագահական ընտրություններում գրանցել փոխխոսնակին

Հարավային Օսեթիայի ԿԸՀ-ն հրաժարվել է նախագահական ընտրություններում գրանցել խորհրդարանի փոխխոսնակ Յուրի Ձիցցոյտիին սխալ լրացված ստորագրաթերթիկների պատճառով, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

Ընտրական հանձնաժողովում հայտնել է, որ Ձիցցոյտիի ներկայացրած ստորագրաթերթիկներում լրացման ամսաթիվն ընտրողների կողմից չէ գրանցվել, ինչը օրենսդրության խախտում է:

Ձիցցոյտին հայտնել է, որ համաձայն չէ ԿԸՀ որոշման հետ, քանի որ, նրա կարծիքով, ստորագրահավաքի ժամանակ լուրջ խախտումներ չեն եղել: Դեռևս հայտնի չէ, թե արդյոք փոխխոսնակը պատրաստվում է բողոքարկել ԿԸՀ որոշումը, թե ոչ:

Հարավային Օսեթիայում նախագահական ընտրությունները տեղի կունենան մարտի 25-ին: