AM
18 Փետրվար 2012 - 12:36 AMT

Գերմանիան Սիրիային 300 հազ. եվրոյի չափով օգնություն է հատկացնում

Գերմանիան Սիրիային 300 հազ. եվրոյի չափով հրատապ մարդասիրական օգնություն է հատկացնում: Այդ մասին այսօր հաղորդել է ԳՖՀ ԱԳ նախարար Գիդո Վեսթերվելլեն` նշելով, որ դրանով իսկ գերմանական կառավարությունն օժանդակում է գերմանական Կարմիր Խաչի նախագծին, որն իրականացվում է սիրիական Կարմիր Կիսալուսնի հետ համատեղ, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: