AM
18 Փետրվար 2012 - 13:13 AMT

Լոնդոնում տեղի կունենա կամելիաների փառատոն

Այսօր Մեծ Բրիտանիայում կբացվի Լոնդոնի երկրորդ կամելիաների փառատոնը: Փառատոնի ժամանակ հանդիսատեսին կցուցադրվի կամելիաների Բրիտանիայում և աշխարհում հնագույն հավաքածու, որոնք ծաղկում են ձմռան ավարտին և գարնան սկզբին, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Հավաքածուն Լոնդոնի Չիզիք-հաուս կալվածքում 1820-ականներին հավաքել է 6-րդ հերցոք Դևոնշիրսկին, ով այգեգործության և ծաղկաբուծության մոլի սիրահար է եղել: