AM
20 Փետրվար 2012 - 05:19 AMT

Չնայած ԿԺԴՀ սպառնալիքներին, Հարավային Կորեան զորավարժություններ է սկսել վերջինիս հետ վիճելի սահմանին

Հարավային Կորեան երկուշաբթի օրը զորավարժություններ է սկսել ԿԺԴՀ հետ վիճելի սահմանին, չնայած հյուսիսայինների սպառնալիքներին, հաղորդում է Associated Press գործակալությունը` հղում կատարելով Կորեայի Հանրապետության պաշտպանության նախարարության ներկայացուցիչներին:

Զորավարժությունները պետք է տեղի ունենան Յոնպհյոնդո կղզու մերձակայքում, դրանք նախատեսում են հրաձգություն մարտական զինամթերքով: Ինչպես Associated Press-ին է հաղորդել աղբյուրը Կորեայի Հանրապետության բանակի գլխավոր շտաբից, զորավարժությունների անցկացման տարածքի մոտ գտնվող վայրերի բնակիչներին կարգադրվել է ապաստարաններ իջնել մինչև զորավարժությունների ավարտը, որոնք, ինչպես սպասվում է, կտևեն երկու ժամ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: