Սիրիական լրատվական գործակալությունը հաղորդել է, որ երկրի հյուսիսում գնդակահարել են տեղի դատախազին և դատավորին: Գործակալության հաղորդմամբ, «զինված ահաբեկչական խմբավորումը» կրակ է բացել մեքենայի ուղղությամբ, որով դատավորն ու դատախազը շարժվում էին Իդլիբ քաղաք: Ինչպես հաղորդում է BBC Russian-ը, ընդդիմության ներկայացուցիչներն իրենց հերթին պնդում են, որ այդ սպանությունները անվտանգության ուժերի ձեռքի գործն են:
Ընդդիմությունը հաղորդում է նաև, որ կառավարական ուժերը շարունակում են հրետանային կրակ արձակել Հոմս քաղաքի վրա:





