AM
20 Փետրվար 2012 - 05:40 AMT

Մեծ Բրիտանիան որոշել է խստացնել Սիրիայի նկատմամբ տնտեսական պատժամիջոցները

Մեծ Բրիտանիան խստացնում է Սիրիայի վրա ճնշումը նրա համար, որպեսզի ստիպի նախագահ Ասադին հրաժարական տալ: Այդ մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի ԱԳՆ ղեկավար Ուիլյամ Հեյգը, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

«Մենք ավելի ուժեղ կձգենք ռեժիմի պարանոցի սեղմօղակը նոր տնտեսական պատժամիջոցներ ներմուծելու ճանապարհով»,- ասել է նա և հավելել, որ «Լոնդոնը պահանջում է նախագահի պաշտոնից Ասադի հեռացումը»:

Միաժամանակ Հեյգը մտահոգություն է հայտնել, որ Սիրիան «ավելի շատ է ընկղմվում քաղաքացիական պատերազմի մեջ»: Միաժամանակ քննադատության է ենթարկել Ռուսաստանին և Չինաստանին ՄԱԿ ԱԽ-ում Արևմուտքի կողմից մշակված բանաձևին չաջակցելու համար: