AM
20 Փետրվար 2012 - 05:52 AMT

Վլադիմիր Պուտինը ուժեղ բանակ է խոստացել Ռուսաստանին

Ռուսաստանի վարչապետ ու նախագահության թեկնածու Վլադիմիր Պուտինը խոստացել է ամրապնդել երկրի ռազմական հզորությունը՝ հիշեցնելով ընտրողներին 2000-ականների ռազմական հաջողությունների մասին Չեչնիայում ու հայտարարելով ԱՄՆ ՀՀՊ համակարգի ծավալմանը հակազդելու մտադրության մասին:

«Ռուսական բանակը 10 տարվա ընթացքում կստանա 400 միջմայրցամաքային բալիստիկ հրթիռներ»,-ասվում է Պուտինի հերթական, վեցերորդ ծրագրային հոդվածում, որը կոչվում է «Լինել ուժեղ. Ազգային անվտանգության երաշխիքները Ռուսաստանի համար» և հրապարակվել է այս անգամ «Ռոսիյսկայա գազետա» թերթում: