AM
20 Փետրվար 2012 - 05:59 AMT

Մեքսիկական բանտում զանգվածային կռվի արդյունքում առնվազն 40 մարդ է զոհվել

Առնվազն 40 մարդ զոհվել է խռովության արդյունքում, որը տեղ է գտել հյուսիսային Մեքսիկայի բանտերից մեկում` Մոնտերրեյ քաղաքի մոտ:

Ըստ իրավապահ մարմինների ներկայացուցիչների տեղեկատվության, կալանավորները մի քանի հսկիչներին կամ կաշառել են, կամ ստիպել բացել երկու բանտային կորպուսների միջև դռները: Բռնկված կռվի արդյունքում էլ մարդիկ են զոհվել: