AM
20 Փետրվար 2012 - 06:20 AMT

Մեքսիկայում անցնում է G20 ԱԳՆ ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպումը

«Քսանի խմբի» երկրների ԱԳ նախարարների ոչ պաշտոնական հանդիպումը բացվել է կիրակի երեկոյան մեքսիկական Լոս Կաբոս հանգստավայրում՝ Կլիֆորնիայի թերակղզու հարավում, հայտնում են տեղական ԶԼՄ-ները:

G20-ի երկրներից բացի հանդիպմանը մասնակցում են Իսպանիայի, Չիլիիի, Կոլումբիայի, Բենինի, Կամբոջայի, ինչպես նաև Ալժիրի, Ավստրիայի, Ադրբեջանի, ՄԱԷ-ի, Քենիայի, Նորվեգիայի ու Սինգապուրի դիվանագետները:

Հանդիպման գլխավոր թեման է «Գլոբալ կառավարում. Կոտրելով փակուղիները բազմակողմ համակարգում»:

Մեքսիկան վերջին 10 տարում առաջին անգամ է դառնում «մեծ քսանյակի» նախագահը: