AM
20 Փետրվար 2012 - 06:39 AMT

Իսպանացիները բողոքում են աշխատանքային օրենսդրության փոփոխությունների դեմ

Ամբողջ Իսպանիայում կիրակի օրը զանգվածային ցույցեր են տեղի ունեցել կառավարության կողմից ընդունված աշխատանքային օրենսդրության փոփոխությունների դեմ: Արհմիությունների կոչով մոտ կես միլիոն մարդ է դուրս եկել Մադրիդի կենտրոնական փողոցներ: «Բարեփոխումների նպատակը,- ասում է ցուցարարներից մեկը,- ինչպես մեզ է թվում, ծնողներին աշխատանքից ազատելն է և նրանց փոխարեն երիտասարդներին վերցնելը, ում երկու անգամ քիչ կվճարեն»:

Ցույցերը տեղ են գտել երկրի 57 քաղաքներում, Բարսելոնայում ակցիաներին մասնակցել է 400 հազար մարդ, Վալենսիայում` 150 հազար: Սա առաջին խոշոր ելույթն է անցյալ տարվա նոյեմբերին իշխանության եկած պահպանողականների քաղաքականության դեմ: