Տրանսպորտի և կապի նախարարությունից հայտնում են, որ փետրվարի 20-ի ժամը 10.30-ի դրությամբ,սաստիկ բուքի և տեսանելիության բացակայության պատճառով փակվել է Գյումրի- Ջաջուռ-Սպիտակ ճանապարհահատվածը:
Կատարվում են ձյունից մաքրման, աղով և ավազով մշակման ինտենսիվ աշխատանքներ: Տրանսպորտի և կապի նախարարությունը հորդորում է վարորդներին երթևեկել միայն ձմեռային անվադողերով:





