AM
20 Փետրվար 2012 - 06:56 AMT

Թուրքիան վերսկսել է գազի մատակարարումը Հունաստանին

Թուրքիան վերսկսել է գազի մատակարարումը Հունաստանին, հայտնել է Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը, հաղորդում են թուրքական լրատվամիջոցները: «Անցյալ շաբաթ արևմտյան գծում և Ադրբեջանից ու Իրանից Թուրքիա գազ մատակարարող խողովակաշարերում խնդիրների պատճառով իջել էր «կապույտ վառելիքը» Հունաստան մատակարարող գազատարի ճնշումը: Գազի մատակարարումը դադարեցվել էր: Երեկ ինձ զանգահարեց իմ հունաստանյան պաշտոնակիցն ու բացատրեց, որ իրենք բարդ իրադրության մեջ են հայտնվել, ինչին ես ըմբռնումով մոտեցա:

Ոչ մի նախարար չէր ուզենա, որպեսզի իր համաքաղաքացիները նման դրության մեջ հայտնվեին»,- նշել է նախարարը: Ընդ որում, նա հիշեցրել է, որ Թուրքիան երբեք չի օգտագործել էներգետիկան` որպես քաղաքական լծակ: