AM
20 Փետրվար 2012 - 07:24 AMT

Իսլանդիայում գարնան գիշերահավասարի օրը կվառվի Խաղաղության աշտարակը

Մարտի 21-28 իսլանդական Վիդեյ կղզում՝ Իսլանդիայի մայրաքաղաքի մոտ կրկին կարելի է տեսնել հանրահայտ Խաղաղության աշտարակը: Այն նվիրված է գարնան գիշերահավասարին, գրում է Travel.ru-ն:

Աշտարակը իրենից լույսի սյուն է ներկայացնում, որը երկինք է բարձրանում «ցանկությունների ջրհորից», որի պատերի վրա աշխարհի 24 լեզուներով , ներառյալ ռուսերենը, փորագրված են «Երևակայիր աշխարհը» բառերը: Եղանակային պայմաններից կախված սյունի բարձրությունը հասնում է 30-4000 մետրի, հայտնում է Ռեյկյավիկի զբոսաշրջային գրասենյակը:

Նախագիծը նվիրված է Ջոն Լենոնի հիշատակին և բացվել է 2007թ. հոկտեմբերին: Հեղինակը երաժշտի այրի Յոկո Օնոն է: Լույսի սյունը վառվոմ է ամեն տարի հոկտեմբերի 9-ից (Լենոնի ծննդյան օրը) մինչև դեկտեմբերի 8-ը (նրա մահվան օրը), ինչպես նաև Սուրբ Ծննդյան, Ամանորի ու որոշ այլ տոների նախօրեին:

Ռուսաստանն իր Խաղաղության աշտարակն ուներ: Այն տեղադրվել էր 2003թ. Սանկտ Պետերբուրգի Սեննայի հրապարակում, որպես նվեր քաղաքի 300-ամյակի առթիվ Ֆրանսիայից:

2010թ. անոմալ շոգի ժամանակ աշտարակը ճագել էր ու ապամոնտաժվեց: