Լատվիայի նախկին նախագահ Վայրա Վիկե Ֆրեյբերգան գոհ է նրանից, որ Լատվիայի բանկիչների 75 տոկոսը հասկացել են իրավիճակի լրջությունը և պաշտպանել լատիշերեն լեզվի իրավունքները: Ինչպես հաղորդում է Delfi կայքը, Ֆրեյբերգան հայտարարել է. «Հանրաքվեն ցույց տվեց Լատվիայում լատիշերենի ապագային ուղղված բացահայտ մարտահրավերըը և սպառնալիքը»:
Հանրաքվեի նախնական արդյունքներով, Լատվիայում ռուսաց լեզուն որպես երկրորդ պետական լեզու ճանաչելու համար քվեարկել են 273 հազար 347 մարդ կամ 24,9 տոկոս, մեծամասնությունը՝ 821 հազար 722 մարդ, դեմ է քվեարկել:





