Քրիստոնեական եկեղեցիների վրա նոր հարձակումներ են գործել Նիգերիայում: Մի ռումբ պայթել է կիրակի օրը Սուլեջի քաղաքում, 5 հոգի վիրավորվել է: Մեկ այլ պայթյուն տեղի է ունեցել երկրի մայրաքաղաք Աբուջայում, որտեղ տուժել են եկեղեցու մոտ կայանած ավտոմեքենաները:
Ոստիկանությունը ենթադրում է, որ ահաբեկչությունների ետևում կանգնած է Բոքո Հարամ կազմակերպությունը, որը պայքարում է հանուն երկրի բոլոր հյուսիսային շրջաններում շարիաթի օրենքների ներմուծման, հաղորդում է Euronews-ը:





