AM
20 Փետրվար 2012 - 08:28 AMT

Ռիո դը Ժանեյրոյում տեղի է ունեցել սամբայի լավագույն դպրոցների շքերթը

Ռիո դը Ժանեյրոն ապրում է կառնավալի ռիթմով: Կիրակի օրը տոնակատարությունն իր գագաթնակետին հասավ՝ Ռիոյի կենտրոնում գտնվող Սամբադրոմում սկսվեց սամբայի լավագույն դպրոցների շքերթը: Նրանցից 7-ն արդեն ցույց են տվել իրենց ծրագրերը, ևս 6-ը ելույթ կունենան երկուշաբթի:

Դեֆիլեին մասկցել է 3-5 հազար պարող յուրաքանչյուր դպրոցից, կառնավալային սայլակների ու հանդերձանքի համար ծասերը միլիոնավոր դոլարների են հասնում:

Կառնավալին մասնակցելու նպատակով 850 հազար զբոսաշրջիկ է ժամանել քաղաք, հյուրանոցները գերծանրաբեռնված են: Այդ ամենամյա տոնակատարությունը քաղաքաի գանձարանին մոտ 600 մլն դոլարի եկամուտ է բերում:

Կառնավալը կավարտվի փետրվարի 22-ին, հայտնում է Euronews-ը: