Nabucco գազատարի նախագիծն իրականացնող ընկերությունների կոնսորցիումը դիտարկում է խողովակաշարի հզորությունների ու երկարության նվազեցման հնարավորությունը:
Ի սկզբանե նախագիծը ենթադրում էր 3900 կմ երկարության խողովակաշարի անցկացում, որը պետք է Միջին Ասիայի երկրները կապեր Ավստրիայի հետ Թուրքիայի, Բուլղարիայի, Ռումինիայի ու Հունգարիայի տարածքով: Հզորությունը պետք է կազմեր 31 մլրդ խմ գազ: Նոր առաջարկն, ըստ աղբյուրների, ենթադրում է, որ հզորությունը կնվազի երկու անգամ և գազամուղը կանցնի միայն Ավստրիայով ու Բուլղարիայով, հայտնում է Lenta.ru-ն:





