Իրանական Fars News գործակալությունը հաղորդում է, որ ադրբեջանական կառավարությունը ապաստան է տվել «Մոսսադի» «Ջավիդան» անունով գործակալին: Գործակալությունը հաստատում է, որ այդ մարդը հրեա է, ով մասնակցել է մի քանի իրանցի միջուկաբան-գիտնականների, մասնավորապես Մասուդ Ալի Մոհամադիի և Մոսթաֆա Ահմադի Ռոշանի սպանությանը:
Փետրվարի 13-ին Թեհրանը կոչ է արել Բաքվին դադարեցնել Իրանի հանդեպ ոչ բարեկամական պահվածքը:





