AM
20 Փետրվար 2012 - 11:11 AMT

Դանուբում սառույցի շարժի արդյունքում շուրջ հարյուր նավ է ոչնչացվել

Սառցահոսքը, որը սկսվել է Դանուբում Սերբիայի մայրաքաղաք Բելգրադի շրջանում, կտրուկ տաքացումից հետո ոչնչացրել է շուրջ հարյուր նավեր և լողացող ռեստորան: 12 սմ հաստությամբ սառույցը, որը գոյացել է մի քանի շաբաթյա սաստիկ ցրտերի և ձյան հետևանքով, կտրուկ տաքացման հետևանքով սկսել է հալչել:

Հոսանքով ընթացող սառցաբեկորներն իրենց ճանապարհին ոչնչացնում են ամեն ինչ: Մի քանի տասնյակս հաստատություններ՝ ջրային բարեր, սրճարաններ, պոկվել են տեղից և ներքև սլացել: