AM
20 Փետրվար 2012 - 11:12 AMT

Պարսիկ մասնագետները կփոխեն Թեհրանի հետազոտական ռեակտորի միջուկային վառելիքը

Պարսիկ մասնագետները մտադիր են առաջիկա վեց ամիսներին փոխել Թեհրանի հետազոտական ռեակտորի միջուկային վառելիքը: Այդ մասին հայտարարել է Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Ֆերեդուն Աբբասին, հայտնում է ISNA գործակալությունը: Ըստ նրա, արդեն ռեակտորի միջուկի մեջ է լիցքավորվել սեփական արտադրության առաջին վառելիքային համալիրը:

Ինչպես հայտնել է իրանցի գլխավոր ատոմագետը, ներկայումս Թեհրանի ռեակտորի միջուկում են գտնվում շուրջ 20 վառելիքային տարրեր, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: